Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ազգին կփրկի միայն ազգային գաղափարը

Ազգին կփրկի միայն ազգային գաղափարը
19.04.2023 | 22:36

Ազգային հանճարն է որոշ բովանդակություն հաղորդում համամարդկայինին: Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թե՛ մէկը, թե´մյուսը: Եվ հակառակը, Ազգայինը «համամարդկայինին» զոհելով՝ կորցնում է թե´ Ազգը, թե´ մարդկությունը:

Հայաստանը պետք է լինի այնպիսի պետություն, որն ապահովի Ազգային անվտանգությունը և քաղաքացիների հարաբերական սոցիալական բարեկեցությունը։ Ժողովրդին խաբելու միջոցներն այնքան են կատարելագործվել որ հենց քաղաքացիներն են իրենց պարզամտությամբ ստիպում, որ իրենց խաբեն ներկայիս իշխանությունները, ինչը ավելի ցայտուն տեսնում ենք վերջին ամիսներին, սակայն իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե հասարակության շրջանում իսկապես գնահատվեին Ազգային գաղափարը, ազնվությունը, պատասխանատվությունը և․․․

Եվ, բնական է, որ այսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես» ու փառասեր չմարդը, որը նաև հոգեկան շեղումներ ունի, քանզի միայն նման չմարդը կարող է «անգիտակցաբար», բայց մեծ ոգևորությամբ ստանձնել մի ամբողջ ժողովրդի բախտն ու ճակատագիրը, տանելով նրան ցեղասպանվելու:

Մի ժողովուրդ, որ կարճ հիշողություն ունի և դասեր չի քաղել իր պատմությունից ու կրկնում է այն նույն սխալները որը արել է դարեր շարունակ, չի կարող ունենալ ո՛չ Պետություն, ո՛չ էլ Պետականություն, բայց ես վստահ եմ, ու հավատքով եմ լցված մեր ժողովրդի նկատմանբ:

Ժողովուրդը իր պատմության դաժանագիր ժամանակահատվածներում կայացրել է ճիշտ որոշում, և այո՛, հիմա էլ այս պատմական դաժան իրավիճակում գտնվելիս, կայացնելու է ազգապահպան, հայամետ և հայակենտրոն որոշում՝ չեմ կասկածում...

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. Ազգային բարոյականը ամեն բանից առաջ պայմանավորվում է մի ժողովրդի ստեղծագործ համերաշխությամբ: Դրսեցի թե տեղացի, իմաստասէր թե անգրագէտ, չեզոք թէ կուսակցական – հայ մարդիկ են սրանք: Ճակատագրի եղբայր է ամեն հայ: Ավելին՝ ամեն հայ՝ դա դո´ւ ես - ահա´ Ազգային բարոյականի անխախտելի օրենքը: ՆԺԴԵՀ

Ազգ, Անկախություն, Պետություն, Պետականություն և Ազգային գաղափար, սա է գլխավորը և միակ շարժիչ ուժը: Ազգին կփրկի միայն ազգային գաղափարը:

Գեղանկարը` Մերուժան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ