Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Հայաստանը Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում «մատաղացու գառ» սարքելը հանցագործություն է. Անդրանիկ Թևանյան

Հայաստանը Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում «մատաղացու գառ» սարքելը հանցագործություն է. Անդրանիկ Թևանյան
23.10.2022 | 09:50

Հայաստանի ներկա խնդիրներն ու ամենօրյա շոկերը ոչ թե օբյեկտիվ, այլ խիստ սուբյեկտիվ հիմքեր ունեն։


Այդ խնդիրները պայմանավորված են մեկ մարդու վախերով, հաշվարկներով, շահերով, պայմանավորվածություներով, սեփական կաշին փրկելու ցանկությամբ։
Հայաստանը Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում մատաղացու գառ սարքելը հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Նաև՝ միջազգային ավանտյուրիզմ։ Այդ ավանտյուրիզմի դրսևորումներից է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից փաստացի դուրս գալը, Բրյուսելի հովանու ներքո Ռուսատանին թշնամի հռչակելը, հայկական Զելենսկի խաղալը։


Նոյեմբերի 9-ի համաձայնությունն ամենևին էլ մեր երազանքների փաստաթուղթը չէ, բայց դա պատերազմի արդյունքներով պայմանավորված ստատուս քվո է։ Եթե այդ ստատուս քվոյի միջնորդ ու երաշխավոր Մոսկվան Նիկոլ Փաշինյանի գործուն մասնակցությամբ դուրս է մղվում, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերն ազատվում են՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Դա նշանակում է նոր պատերազմ ու կապիտուլյացիա։
Վաշինգտոնը Հ-ին անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, բայց քաջալերում է Նիկոլի հակառուսական քայլերը։ Արանքում Հայաստանն է տուժելու, բայց դա մեզ պետք է մտահոգի։ Մյուսներն իրենց շահերի հետևից են գնում։


Իսկ այն, որ Փաշինյանը մոսկովյան մոդերացիային «ոչ» է ասում կամ առնվազն ժամանակ է ձգում, երևաց նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարություններից, որոնք վերաբերում էին ՀՀ սուվերեն տարածքով կառուցվելիք տրանսպորտային հանգույցներին (միջանցքային տրամաբանություն այստեղ չկա)։


Եվ այսպես, «Խաղաղության» ինքնահռչակված կուսակցությունը պատերազմ ու մահեր է բերում։ Տվե՞լ են նման մանդատ ՀՀ 680 հազար ընտրողները (եթե հիմք ընդունենք ԿԸՀ թվերը)։

Դիտվել է՝ 13053

Մեկնաբանություններ