Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ջեն Փսակի. Եթե Իրանը լիարժեք կատարի միջուկային գործարքով սահմանված պարտավորությունները, մենք կանենք նույնը

Ջեն Փսակի. Եթե Իրանը լիարժեք կատարի միջուկային գործարքով սահմանված պարտավորությունները, մենք կանենք նույնը
09.02.2021 | 14:39

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը իրանական միջուկային գործարքի՝ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» վերաբերյալ:

«Ընդհանուր առմամբ, նրա դիրքորոշումը մնացել է նույնը: Եթե Իրանը լիարժեք կատարի միջուկային գործարքով սահմանված պարտավորությունները, ԱՄՆ-ը կանի նույնը, և ապա այն կօգտագործեն որպես հարթակ՝ ավելի լայն և ամուր համաձայնագրի համար», – ասել է Փսակին:

Դիտվել է՝ 2658

Մեկնաբանություններ