ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Դոնալդ և Մելանյա Թրամփները հեռանում են մայրաքաղաքից

Դոնալդ և Մելանյա Թրամփները հեռանում են մայրաքաղաքից
20.01.2021 | 22:00

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից հեռանալիս խոստացել է վերադառնալ: «Մենք կվերադառնանք՝ ինչ-որ ձևով»,- Թրամփին մեջբերում է Daily Mail-ը՝ ներկայացնելով Սպիտակ տնից ԱՄՆ առաջին ընտանիքի հեռանալու կադրերը: Թրամփը վերջին թռիչքն է կատարում ամերիկյան օդուժի առաջին ինքնաթիռով՝ ուղևորվելով Մար ա Լագո կալվածք: «Թող լավ կյանք ունենաք»,- ասել է Թրամփը «Էնդրյուս» ավիաբազայում հավաքված մի քանի հարյուր աջակիցներին:

Թրամփի ելույթին նախորդել է 21 համազարկով ողջույնը: Թրամփը հեռանալուց առաջ հաջողություն է մաղթել ԱՄՆ հաջորդ վարչակազմին: Իվանկա Թրամփն արտասվել է հոր ելույթի ժամանակ, մինչդեռ նրա աջակիցները շնորհակալական խոսքեր են վանկակել:

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ