«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ի հնգյակի գագաթաժողովն առերես անցկացնելու անհրաժեշտության մասին

Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ի հնգյակի գագաթաժողովն առերես անցկացնելու անհրաժեշտության մասին
25.12.2020 | 20:38

ՄԱԿ-ի ԱԽ-ի հնգյակի գագաթաժողովը հարկավոր է անցկացնել առերես, Մոսկվան հուսով է, որ այն կկայանա մոտ ժամանակներս, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հանդես գալով «Երկխոսություն հանուն ապագայի» համաժողովում:

«Իհարկե, կարելի է անցկացնել տեսակապով, բայց մենք համոզված ենք՝ հաշվի առնելով կուտակված խնդիրների կարևորությունները և դժվարությունները, առերես հանդիպում է պահանջվում: Հուսով եմ, որ մենք այն կանցկացնենք մոտ ժամանակներս», - ասել է Լավրովը: «Խնդիրներից մեկն անպայման կլինի ռազմավարական կայունության հետ կապված իրադրության քննարկումը, որտեղ ԱՄՆ-ը վնասել է բոլոր մեխանիզմները, որոնք թեկուզև ինչ-որ ձևով վերահսկել են սպառազինությունը», - ավելացրել է նախարարը:

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ