«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին

Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին
11.12.2020 | 20:55

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է.
«Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ»:


Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին: Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Դիտվել է՝ 2620

Մեկնաբանություններ