«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նալբանդյանն Ալիևի և Էրդողանի հայտարարություններում չբավարարված ամբիցիաներ է տեսնում

Նալբանդյանն Ալիևի և Էրդողանի հայտարարություններում չբավարարված ամբիցիաներ է տեսնում
11.12.2020 | 20:54

Նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջնական չբավարարված ամբիցիաներ է տեսնում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններում:

Դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում նա ասաց. «Երեկ մենք լսեցինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք հնչեցին Ադրբեջանում անցկացված շքերթի ընթացքում: Դրանք հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը տարածքային նկրտումներ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ, ասաց, թե իբր Ադրբեջանի պատմական տարածքներ են Երևանը, Զանգեզուրը, Սևանը, իսկ Էրդողանը գնաց անհավանական քայլի՝ հայտարարելով, որ այս օրը փառավորում է այն մարդկանց հոգիներն, ինչպիսիք են Էնվեր ու Նուրի փաշաները, Կովկասի իսլամական բանակի զինվորները: Դրանք այն մարդիկ են, որոնք կազմակերպել են Հայոց ցեղասպանությունը, հայերի ջարդերը: Սրանք շատ հարցեր են առաջացնում: Կարծես` Թուրքիայի ու Ադրբեջանի ամբիցիաները վերջնական բավարարված չեն»,- ասաց Նալբանդյանը:

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ