«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Էրդողանը վստահ է, որ Հայաստանը կշահի Թուրքիայի և վեցյակի պլատֆորմի այլ երկրների հետ համագործակցությունից

Էրդողանը վստահ է, որ Հայաստանը կշահի Թուրքիայի և վեցյակի պլատֆորմի այլ երկրների հետ համագործակցությունից
11.12.2020 | 20:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում վեցյակի հարթակ ստեղծելու նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը շահավետ կլինի Երևանի համար:

«Եթե Հայաստանը միանա այս գործընթացին և դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ, ապա կարող է նոր էջ բացվել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում», - Էրդողանի խոսքը մեջբերում է «Daily Sabah»-ը: Վեցյակի պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը ներառում է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Երևանի համաձայնության դեպքում՝ Հայաստանի ընդգրկումը: Նախօրեին Էրդողանը հնչեցրել է նման առաջարկ:

«Եթե նոր հնարավորություններ առաջանան, ակնհայտորեն Հայաստանը մեծ օգուտ կստանա: Հայաստանը կլինի այն կողմը, որն առավելագույն օգուտը կստանա», - ավելացրել է Թուրքիայի նախագահը:
Նա նշեց, որ ռուսական կողմը դրական է արձագանքել վեցյակի պլատֆորմի նախաձեռնությանը:

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ