Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՄԽ համանախագահող երկրների ԱԳՆ-նռրը կողմերին հորդորում են կատարել եռակողմ հայտարարության պահանջները

ՄԽ համանախագահող երկրների ԱԳՆ-նռրը կողմերին հորդորում են կատարել եռակողմ հայտարարության պահանջները
03.12.2020 | 22:25

ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների ԱԳՆ պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և Ֆրանսիայի Եվրոպական և արտաքին հարցերով նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ողջունել են Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ռազմական գործողությունների դադարեցումը, որը ձեռք է բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները կոչ են արել հակամարտության գոտուց անհապաղ և ամբողջությամբ հեռացնել բոլոր օտարերկրացի վարձկաններին: Համանախագահող երեք երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական օրենքով ստանձնած պարտավորությունները կատարելու և, մասնավորապես, այդ օրենքներին համահունչ եղանակով գերիների և զոհվածների աճյունների փոխանակումն իրականացնելու անհրաժեշտության մասին: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարևորում են տեղահանվածների և փախստականների, այդ թվում՝ վերջին մարտերի բերումով բնակավայրերը լքած մարդկանց վերադարձն ապահով և արժանապատիվ եղանակով երաշխավորելու անհրաժեշտությունը:

Եռյակն ընդգծում է շրջանի պատմական և կրոնական ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտությունը: Համանախագահող երեք երկրները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում օգտվել հրադադարի հնարավորությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցել հարատև խաղաղություն երաշխավորող պայմանագրի շուրջ: Նրանք հորդորում են կողմերին հնարավորինս արագ տարածաշրջանում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և վերահաստատել բովանդակային բանակցություններով ու համաձայնեցված ժամանակացույցով հիմնահարցերը բացառապես խաղաղ եղանակով կարգավորելու ձգտումը:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ