ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը դեկտեմբերի 4-ին կանցկացվի առցանց

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը դեկտեմբերի 4-ին կանցկացվի առցանց
30.11.2020 | 22:52

ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի միջոցով՝ ֆեյսբուքում հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան: «Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, բայց ոչ դեմ առ դեմ, ինչպես նախատեսված էր ավելի վաղ, այլ տեսակոնֆերանսի ձևաչափով», - գրել է նա:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ