Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Իրականում էդ բլթցնողներն են փոխում պայքարի վեկտորը

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ.  Իրականում էդ բլթցնողներն են փոխում պայքարի վեկտորը
23.11.2013 | 14:50

Հայաստանը սուվերենությունը դեռ չի կորցրել։ Վտանգ կա, գուցե նույնիսկ լուրջ վտանգ, բայց ժամանակից առաջ ընկնել ու սերունդների անունից մեզ դատափետել Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու համար չարժե։ Գրել տենց, նշանակում ա համակերպվել հնարավոր կորստի հետ, որ կարա լինի, բայց կարա և չլինի։ Ամեն ինչ մեզնից ա կախված։ Էդ Սերժը չի ծախել մեր անկախությունը, էդ մենք ենք ուզում օր առաջ ազատվել անկախությունից։ Որովհետև մենք քչից-շատից գիտենք ոնց ա պետք նվաճել անկախությունը, բայց չգիտենք ոնց ա պետք պահպանել այն։ Մեզ համար ավելի հեշտ ա, որ անկախություն չլինի ու մենք մեր իմացած ազգային-ազատագրական կամ անկախական պայքարները մղենք, քան էն, որ անկախությունը կա ու չգիտենք՝ ինչ անենք դրա հետ։ Ու եթե տենց ա, ոչ Սերժը, ոչ Լևոնը, ոչ ինքը Հիսուս Քրիստոսը չեն կարա փրկեն Հայաստանը՝ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում։ Մենք ուզում ենք տանը նստենք, իշխանությունները մեր տեղը դիմադրություն ցույց տան Պուտինի քաղաքականությանը։ Տենց չի լինում։ Մենք ենք երկրի տերը, եթե նույնիսկ քաղաքական իշխանությունը խլված ա մեզնից։ Եվ առավել ևս եթե խլված ա, ուրեմն անհեթեթ ա այն ներկայացնող անձանցից ինչ-որ բան պահանջել։ Պիտի պայքարենք ՄԵՆՔ, ոչ թե ինատ անենք գործող իշխանություններին ու ձեռներս լվանանք, ինչ ա թե ինչ-որ մեկը մի տեղ մի հիմարություն ա բլթցրել, թե հակառուսական տրամադրությունները ձեռնտու են իշխանություններին, որովհետև փոխում են պայքարի վեկտորը և թիրախը։ Իրականում էդ բլթցնողներն են փոխում ԱՆՀՐԱԺԵՇՏ պայքարի վեկտորը, խախտում առաջնահերթությունները։ Եկեք իշխանություններից ավելի հիմար ու ավելի ապաշնորհ չլինենք։ Հայաստանի ինքնիշխանությունը առաջնահերթություն ա, և եթե այն նույնիսկ մի փոքր վտանգվում ա, ուրեմն բոլոր մյուս խնդիրները մղվում են երկրորդական պլան։ Էլ չասեմ, որ մեր բոլոր մյուս խնդիրների աղբյուրն էլ ա նույնը, հիմարն էլ ա դա հասկանում, նույնիսկ եթե տիտանական ջանքեր ա թափում հասկացած չլինելու համար։

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ