ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Եգիպտոսն ունի նոր կառավարություն, իսկ խնդիրները հին են

Եգիպտոսն ունի նոր կառավարություն, իսկ խնդիրները հին են
20.07.2013 | 11:53

Մեկ շաբաթ տևած բանակցություններից հետո ձևավորվել և անցումային նախագահ Ադլի Մանսուրին երդվել է Եգիպտոսի կառավարությունը: Կառավարության երդմնակալությունը տեղի է ունեցեկ Կահիրեի «Ալ Իտիհադիա» պալատում: Կառավարության կազմում 32 նախարարներ են և 3 փոխվարչապետ: Աբդել Ֆատահ աս Սիսին պահպանել է պաշտպանության նախարարի պորտֆելը և հավելել փոխվարչապետի պաշտոնը: Փոխվարչապետի պաշտոնը համատեղում են միջազգային համագործակցության նախարար Զիադ Բախա ադ Դինը և բարձրագույն կրթության նախարար Հասամ Իսան: Մուհամեդ Իբրահիմը պահպանել է ներքին գործերի նախարարի պաշտոնը: 5 նախարարներ կանայք են: Նոր կառավարության լիազորությունները նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները չեն ճանաչում, նրանք հայտարարել են, որ նոր կառավարության երդմնակալությունն անօրինական է: «Դա ոչինչ չի փոխում: Մենք ունենք կառավարություն և լեգիտիմ նախագահ: Այս դավադիրների բոլոր գործողություններն անօրինական են»,-ասել է «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչը: Նրանք հրաժարվել են նոր կառավարությունում աշխատել, թեպետ հրավեր ստացել էին: Երկրից դուրս «Մահմեդական եղբայրները» ունեն միայն Թուրքիայի աջակցությունը` Անկարան շարունակում է պնդել, որ Մուհամեդ Մուրսիի պաշտոնազրկումը տեղի է ունեցել ոչ ժողովրդավարական մեթոդներով: Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով` տնտեսական հանցագործություններ, պետական դավաճանություն, բանտից փախուստի փորձ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ