ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ցարնաևի հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերին

Ցարնաևի հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերին
11.07.2013 | 12:27

ԱՄՆ 19-ամյա քաղաքացի Ջոհար Ցարնաևի գործով դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին։ Վերջինս մեղադրվում է Բոստոնի մարաթոնի ընթացքում ահաբեկչության կազմակերպման և իրականացման համար։

Առաջին դատական լսումները, որոնց ընթացքում Ցարնաևին առաջադրվել է 30 կետանոց մեղադրանք, ավարտվել են երեկ Բոստոնում։ Դրանք տևել են մոտ 1,5 ժամ։ Նրան սպառնում է կամ մահապատիժ, կամ ցմահ ազատազրկում։ Ինքը՝ Ցարնաևը, իրեն մեղավոր չի ճանաչում։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ