Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Վենեսուելան ստացել է Սնոուդենի գրավոր խնդրանքը

Վենեսուելան ստացել է Սնոուդենի գրավոր խնդրանքը
09.07.2013 | 11:50

Վենեսուելան Էդվարդ Սնոուդենից ստացել է քաղաքական ապաստան տրամադրելու մասին գրավոր խնդրանք։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ ,Մենք գրավոր խնդրանք ենք ստացել քաղաքական ապաստանի մասին, հիմա արդեն նա պետք է որոշի՝ երբ ժամանել Վենեսուելա, եթե վերջիվերջո որոշի, որ պետք է գա։ Մենք այդ երիտասարդին ասել ենք. եթե ԱՄՆ-ն ձեզ հետապնդում է, ապա եկեք Վենեսուելաե,- ասել է Մադուրոն։
Լատինական Ամերիկայի երեք երկիր՝ Վենեսուելան, Նիկարագուան, Բոլիվիան, Սնոուդենին առաջարկել է քաղաքական ապաստան։

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ