Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ռամադանի ընթացքում Սիրիայում կդադարեցնե՞ն պատերազմը

Ռամադանի ընթացքում Սիրիայում կդադարեցնե՞ն պատերազմը
09.07.2013 | 11:49

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին և զինված ընդդիմությանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում, որը մեկնարկում է այսօր։ ՙԵս կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով իր ձեռքում զենք ունի, դադարեցնել մարտերը և այս ամիսը նվիրել խաղաղությանը՝ հանուն սեփական ժողովրդի։ Հույս ունեմ, որ իմ այս առաջարկն ամենայն լրջությամբ կքննարկվի հակամարտող ուժերի կողմից՚,- ասված է Պան Գի Մունի ուղերձում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է արել նաև ազատել բոլոր այն գերեվարվածներին, որոնք չեն համարվում ռազմագերի։
Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից, և ՄԱԿ-ի տվյալներով՝ արդեն իսկ 100 հազար մարդու կյանք է խլել։

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ