Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարար Աբդել Ֆատտահ աս Սիսիիի և ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմի հետ: Քննարկման արդյունքների մասին մանրամասներ չեն հաղորդվել: Երկրում շարունակվում են բախումները, որոնց արդեն 30 մարդ է զոհ գնացել, 300 վիրավորներ կան: Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը ժամանակավորապես կասեցրել է լրատվամիջոցների գործունեությունը, որոնք աջակցում էին մուսուլման եղբայրներին և երկիրը հայտնվել է տեղեկատվական վակուումի մեջ: Առայժմ որևէ տեղեկատվություն չի հաղորդվել, թե երբ են նախատեսվում նախագահական ընտրությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ