Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Բանակին ոչինչ չէր մնում

Բանակին ոչինչ չէր մնում
04.07.2013 | 21:37

Հուլիսի 3-ին Եգիպտոսի պաշտպանության նախարար գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարեց, որ առաջին ժողովրդավարական ընտրություններով ընտրված Մուհամեդ Մուրսին այլևս երկրի նախագահը չէ և կասեցրեց Սահմանադրության գործունեությունը: Մուրսիի շտաբը այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջում` «մոռանալով», որ այդ հեղաշրջումը պահանջում է Թահրիր հրապարակը: ԱՄՆ-ում Եգիպտոսի դեսպան Մուհամադ Թաուֆիկը գտնում է, որ «Դա ոչ թե զինվորականները սկսեցին, այլ ժողովրդական ապստամբություն էր: Պետք է հասկանալ, որ Մուբարաքի տապալումից անմիջապես հետո Եգիպտոսի բոլոր խմբակցությունները բանակից խնդրեցին կառավարել երկիրն անցումային շրջանում, իսկ վերջինս կամավոր հրաժարվեց իշխանությունից, ինչը ակնհայտորեն ցույց է տալիս, որ բանակը քաղաքական դերակատարություն ստանալու շահագրգռվածություն չունի»: Դեսպանի կարծիքով Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Ալի Մանսուրը, որ ստանձնել է նախագահի պաշտոնը, կունենա բոլոր լիազորությունները: «Եգիպտացի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը. ավելի քան 10 միլիոն մարդ դուրս եկան փողոց ոչ միայն Կահիրեում, այլև երկրի բոլոր խոշոր քաղաքներում,- ասել է դեսպանը:- «Մուսուլման եղբայրներըե, եգիպտացի ժողովրդի կամքին ենթարկվելու փոխարեն որոշեցին մոբիլիզացնել իրենց որոշ համախոհների և ավելի սրել իրավիճակը: Բանակին ոչինչ չէր մնում, քան միջամտել»: Նրա կարծիքով` ԱՄՆ-ը բացարձակապես կապ չունի եգիպտացի ժողովրդի որոշման հետ և պետք է աջակցի Եգիպտոսում ժողովրդավարության անցման գործընթացին: Թաուֆիկը եգիպտական բանակը բնութագրել է որպես համազգային, պրոֆեսիոնալ և սոցիալական լայն բազա ունեցող ուժ, որտեղ «ներկայացված են հանրության բոլոր շերտերը», իսկ գեներալ ալ-Սիսին «իրեն դրսևորել է որպես խելամիտ և եռանդուն ռազմական առաջնորդ, և նրան նույնպես շատ են հարգում»:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ