Ավստրիայի փոխկանցլեր Միխայել Շպինդելեգերը հաղորդել է, որ իշխանությունները Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին չեն գտել: Անցած գիշեր Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան փակել են իրենց երկինքը Բոլիվիայի նախագահի համար, արդեն 3,5 ժամ օդում գտնվող նրա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիեննայում: Բոլիվիան բացատրության է սպասում: Ֆրանսիան արդեն հերքել է իր օդային տարածքը փակ լինելու մասին տեղեկությունները, Իսպանիան` ևս: