ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Աբրամովիչը հեռանում է քաղաքականությունից

Աբրամովիչը հեռանում է քաղաքականությունից
02.07.2013 | 14:58

Ռուս հայտնի միլիարդատեր, բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը սեփական նախաձեռնությամբ Չուկոտկայի ինքնավար մարզի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որը Պետդուման արդեն ընդունել է և նրա փոխարեն նշանակել հայազգի Արամայիս Դալլաքյանին: Այս մասին գրում է newsru.com-ը, հավելելով, որ Աբրամովիչի այս որոշումը պայմանավորված է վերջերս ընդունված «էլիտաների ազգայնացման մասին» օրենքի պահանջով: Այս օրենքի համաձայն չինովնիկները, նրանց կանայք և երեխաները պետք է «ազատվեն օտարերկրյա ակտիվներից, հակառակ պարագայում հրաժարական ներկայացնեն: Սակայն սա միլիարդատիրոջ հրաժարականի պաշտոնական վարկածն է: Ռուսական ԶԼՄ-ները նաև այլ պատճառներ են հրապարակում: Իրականում Աբրամովիչը մեծ դժգոհություններ ունի ՌԴ ղեկավարության վերջին քաղաքական որոշումներից, այդ թվում՝ դրսի ակտիվների վրա արգելանք դնելը: Մեկ այլ վարկածի համաձայն, բիզնեսմենի այս որոշման վրա ազդել է Չուկոտկայի Դումայի անդամ Լարիսա Պանամարյովայի՝ Դումայից հեռանալու փաստը, ով ընդդիմադիր պատգամավոր Իլյա Պանամարյովի մայրն է և Աբրամովիչի աջ ձեռքը: Միլիարդատերը ոչ միայն սա է զայրույթով ընդունել, այլև երկրի ղեկավարության վերջին մի շարք որոշումները:
Այսուհանդերձ, հիմնական պատճառը վերջերս ընդունված օրենքն է: Ըստ Forbes-ի, Ռուսաստանում 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում նա 13-րդ տեղն է զբաղեցնում, ում կարողությունը 10,2 մլրդ դոլար է: Իսկ օտարերկրյա նրա կապիտալն այնքան էլ հեշտ չէ հաշվել: Նա համարվում է կիպրական Evraz Plc-ի 31%-ի և Նյու Ջերսիի Highland Gold Mining 32,6%-ի, ինչպես նաև լոնդոնյան հայտնի ֆուտբոլային ակումբ «Չելսիի» սեփականատերը:
Չուկոտկայի քաղաքական կյանք Աբրամովիչը մուտք է գործել 1999-ին, երբ ընտրվեց այդ շրջանի պատգամավոր, 2000-ին էլ յոթ տարով դարձավ Չուկոտկայի գուբերնատոր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ