ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ռոհանի. Իրանի գլխավոր սկզբունքը լինելու է հավասարակշռությունը

Ռոհանի. Իրանի գլխավոր սկզբունքը լինելու է հավասարակշռությունը
29.06.2013 | 16:37

Իրանը շարունակելու է խաղալ իր պատմական դերը Մերձավոր Արևելքում՝ վարելով չափավոր քաղաքականություն։ Այսօր այդ մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Թեհրանում։

Ռոհանին նախագահի աթոռը պաշտանապես զբաղեցնելու է օգոստոսի 3-ին։ Նա նշել է, որ իր կառավարության հիմնական սկզբունքները լինելու են արդարությունը, օրինականությունն ու չափավորությունը։ Խոսելով Իրանի արտաքին քաղաքականության մասին՝ Ռոհանին ընդգծել է, որ հավասարակշիռ քաղաքականությունը չի նշանակում ենթարկվել։ Նա նաև ասել է, որ իրականացնելու է բոլոր իր նախընտրական խոստումները։

Նախագահի խոսքով՝ Իրանն այժմ շատ ծանր շրջան է վերապրում, և կառավարությունն իր աշխատանքում պետք է խուսափի ծայրահեղականությունից. ՙՄենք պետք է մտածենք երկրի ապագայի մասին, ինչպես դուրս գալ ստեղծված վիճակից՝ պահպանելով խաղաղությունը, ամրապնդելով համաձայնությունն ու միասնությունը՚:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ