Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ռազմական շքերթ՝ Բաքվում

Ռազմական շքերթ՝ Բաքվում
26.06.2013 | 12:06

Այսօր Բաքվի կենտրոնական հրապարակում զորահանդես է տեղի ունեցել:

Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 95-ամյակի կապակցությամբ Ազադլըգ հրապարակում կայացած ռազմական շքերթին մասնակցել է ավելի քան 5000 զինվորական: Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները, զորահանդեսում ցուցադրվել է ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կրակի ժամակակակից համակարգեր, ավելի քան 100 ուղղաթիռ և ինքնաթիռ, շուրջ 40 ռազմանավ:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ