Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Խոդորկովսկու համար երրորդ ժամկետ կպատրաստե՞ն

Խոդորկովսկու համար երրորդ ժամկետ կպատրաստե՞ն
26.06.2013 | 11:51

Ռուս ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը նամակ է գրել «Մոսկովսկիե նովոստի» թերթին, որում մտահոգություն է հայտնում ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ճակատագրի առնչությամբ: Նամակում խոսվում է մարդկանց արարքների նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների խտրական վերաբերմունքի մասին:
«Սկզբից ուզում էի (սովորույթի համաձայն) նամակ գրել Պուտինին, հետո կանգ առա` իմաստ չունի: Գրում եմ ձեզ: Բոլորին` ով կարդում է: Ու բոլորին` ով չի կարդում»,-ասվում է Մակարևիչի նամակի առաջաբանում: Նա անդրադառնում է վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպին, երբ ամուսիններն սպանել էին իրենց մանկահասակ դստերը: Հայրը ծեծել էր երեխային մինչև կիսամեռ դառնալը, մայրը գցել էր նրան լոգարանի մեջ` մեռնելու: Դատարանի որոշմամբ մայրը դատապարտվել է հինգ տարի և երկու ամիս ազատազրկման:
«Խոդորկովսկու համար, ով ազատազրկված է տնտեսական հանցագործության համար, երրորդ ժամկետն են պատրաստում: Կպատրաստեն, հանգիստ եղեք: Քանի՞ տարի է արդեն նստած: Տա՞սը: Նախագահը կրկին կասի, թե դա իր իրավասությունների մեջ չէ, և ամեն ինչ որոշում է դատարանը, բայց մենք գիտենք, որ այնտեղ չկա ոչ մի դատարան, կա` «Ի՞նչ կբարեհաճեք, Վլադիմիր Վլադիմիրովիչ»: Եվ դա պարզ է յուրաքանչյուր քաղաքացու համար, դա պարզ է յուրաքանչյուր շան համար, որ ապրում է Ռուսաստանում: Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս այսպես նվաստացնել մեզ: Դուք, գուցե մտածում եք, թե այս ամենը ձեր մասին չէ՞: Ոչ, տղաներ, ձեր մասին է»:
Անդրեյ Մակարևիչը այն ռուս մտավորականներից է, ով հանդես է եկել Խոդորկովսկու պաշտպանությամբ: Դեռևս 2010-ի հոկտեմբերին նա և մի քանի ռոքերներ հանդիպեցին ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ` Խոդորկովսկու նկատմամբ արդար դատավարության խնդրանքով: Այն ժամանակ «Մաշինա վրեմենի» խմբի ղեկավարն ասել էր, թե Խոդորկովսկու նկատմամբ դատական հետապնդումը Ռուսաստանի «երկարաձգվող խայտառակությունն» է: Երաժիշտն ասել էր նաև, թե Խոդորկովսկու գործը «կարված է սպիտակ թելերով և անհնար է դրան առանց ցավի նայել»:
Այսօր Միխայիլ Խոդորկովսկու ծննդյան օրն է: Նա դարձավ 50 տարեկան: Գործարարը ազատազրկված է արդեն 10 տարի և ազատության մեջ կհայտնվի 2014-ի հոկտեմբերի 25-ին, եթե Ռուսաստանի իշխանությունները նոր հոդված չմոգոնեն նրա համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ