Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Մոսկվայի կենտրոնում իրավապաշտպանների են ծեծել

Մոսկվայի կենտրոնում իրավապաշտպանների են ծեծել
23.06.2013 | 13:23

Երեկ, Ռուսաստանում գործող իրավապաշտպան կազմակերպություններից ամենահայտնի` «Հանուն մարդու իրավունքների» շարժման իրավապաշտպաններին զրկել են Մոսկվայի կենտրոնում գտնվող գրասենյակից: Ըստ «Ինտերֆաքսի»՝ նրանց պարզապես ուժով տեղահանել են: Քաղաքային իշխանությունները օրինական են համարում նրանց տեղահանումը, նրանք իրավապաշտպաններից պահանջել են ազատել գրասենյակը, պատճառաբանելով, թե տարածքի վարձակալության ժամկետն ավարտվել է դեռևս փետրվարին: Իրավապաշտպանները հրաժարվել են լքել գրասենյակը և իշխանությունների պահանջը համարել են անօրինական:
Տեղահանության ժամանակ գործադրվել է բռնություն, վնասվել է գրասենյակի տեխնիկան: Շարժման ղեկավար Լև Պոնոմորյովն ասել է, թե իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են գրասենյակ և իրավապաշտպաններին քշել փողոց: Գրասենյակում մնացել է ութ մարդ : 72-ամյա Պոնոմորյովը պատմել է, թե ինչպես են իրեն քարշ տվել աստիճաններով և հարվածել ոտքերով: Բժիշկները փաստագրել են իրավապաշտպանների վնասվածքները, յոթ հոգի դիմել են բժշկական օգնության, տուժածներից մեկին տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ: ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Վլադմիր Լուկինը Մոսկվայի իշխանությունների և ուժայինների գործողությունները կամայականություն է որակել: «Մենք իրավաբանների հետ կքննարկենք, թե ինչպես արձագանքենք տեղի ունեցածին»,- ասել է օմբուդսմենը: Վերջինիս նույնպես մոսկովյան իրավապահներն արգելել են գնալ դեպքի վայր, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
Երեկ քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան շարժման արդեն նախկին գրասենյակի մոտ՝ «Ձեռքներդ հեռու Պոնոմորյովից», «Մենք չենք հեռանա» վերտառությամբ ցուցապաստառներով:
Ռուսաստանցի հայտնի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, թե պատրաստ է վճարել իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի վարձակալության պարտքը: «Պոնոմորյովին անձամբ գիտեմ և անկեղծորեն գնահատում եմ նրա աշխատանքը, հետևաբար առաջարկում եմ վճարել Ռուսաստանի հնագույն իրավապաշտպան կազմակերպություններից մեկի գրասենյակի տարեկան վարձը իմ սեփական միջոցներից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պրոխորովը: Այսօր իրավապաշտպան Լև Պոնոմորյովն «Ինտերֆաքսին» ասել է.
«Ով կհրաժարվի նման օգնությունից, դա ինձ համար կարևոր պատմություն է: Արևմուտքում այդպես է` բիզնեսը գումարներ է զոհաբերում անկախ քաղաքացիական սեկտորի համար»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ