Հորդանանի սահմանապահներն այսօր փոխհրաձգության մեջ են մտել զինված խմբավորման հետ, որը փորձել է ներթափանցել երկրի տարածք Սիրիայից։ Բախման հետևանքով սահմանախախտներից մեկը սպանվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Միաժամանակ սիրական ընդդիմության ներկայացուցիչը հայտարարել է, որ սահմանապահները կրակ են բացել անզեն փախստականների վրա։