Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Պակիստանի վարչապետը կերդվի

Պակիստանի վարչապետը կերդվի
05.06.2013 | 11:16

Այսօր տեղի կունենա Պակիստանի նոր վարչապետ Նավազ Շարիֆի երդման արարողությունը։ Նա պաշտոնը ստանձնում է երրորդ անգամ, սա երկրի համար ռեկորդային թիվ է։ Շարիֆը հաջողակ գործարար է, նա վարչապետի պաշտոնից հեռացվել է 14 տարի առաջ ռազմական հեղափոխության արդյունքում։ Սակայն դարձյալ գլխավորել է կառավարությունն այն բանից հետո, երբ մայիսին նրա ղեկավարած «Մուսուլմանական լիգա» կուսակցությունը հաղթեց ընտրություններում։
Նավազ Շարիֆը հայտարարել է, որ իր քաղաքականության առաջնահերթություններից է երկրի տնտեսության զարգացումը։ Պակիստանում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ կոռուպցիա, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ, գրոհայինների հարձակումներ և այլն, որոնք լուծման կարիք ունեն։

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ