Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայտնաբերվել են քիմիական զենքի լաբորատորիաներ

Հայտնաբերվել են քիմիական զենքի լաբորատորիաներ
02.06.2013 | 13:12

Իրաքի իշխանությունները բացահայտել են «Ալ Կաիդայի» 3 լաբորատորիաներ, որոնք նախատեսված են եղել քիմիական զենքի ստեղծման և Իրաքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում այն տարածելու համար։ Իրաքյան իշխանությունները հայտնում են, որ ռազմական հետախուզության կողմից երեք ամիս տևած գործողության ընթացքում ձերբակալվել է 5 մարդ։ Լաբորատորիաներում հայտնաբերվել են հեռահար կառավարմամբ խաղալիք ինքնաթիռներ, որոնք միջոցով ահաբեկիչները ծրագրել են տարածել քիմիական զենքը։

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ