ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Նյու Յորքի քաղաքապետը մահաբեր թույնով նամակ է ստացել

Նյու Յորքի քաղաքապետը մահաբեր թույնով նամակ է ստացել
30.05.2013 | 11:29

Նախնական քննությունը ցույց է տվել, որ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին հասցեագրված նամակում առկա է եղել ռիցին թույնը։ Այդ մասին հաղորդում է ոստիկանությունը։ Նամակում, որ այդպես էլ չի հասել հասցեատիրոջը, սպառնալիքներ են քաղաքապետի հասցեին։ Գրության հեղինակին չի գոհացրել ԱՄՆ-ում հրազենի կիրառման մասին Բլումբերգի դիրքորոշումը։ Վերջինս կտրուկ դեմ է, որպեսզի զենքն ազատ կրեն։
Նշենք, որ ռիցին թույնի ներթափանցումը մարդու օրգանիզմ կարող է հանգեցնել մահվան։

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ