Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Պենտագոնը հերքել է Սիրիայի վրա հարձակման մասին լուրերը

Պենտագոնը հերքել է Սիրիայի վրա հարձակման մասին լուրերը
29.05.2013 | 11:31

Պենտագոնը չի պատրաստվում զինված միջամտություն ցուցաբերել Սիրիայի ներքին հակամարտությանը։ Երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջորջ Լիթը։
Նշենք, որ օրերս ամերիկյան մամուլը, հղում կատարելով որոշ աղբյուրների, տեղեկացրել էր, որ ամերիկյան ուժերը պատրաստվում են լայնածավալ հարձակում գործել Սիրիայում։ Այս հարձակմանը իբրև թե պետք է մասնակցեին նաև ԱՄՆ դաշնակիցներ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ