Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ալիևը մեղադրում է Հայաստանին և խոսում արտագաղթից

Ալիևը մեղադրում է Հայաստանին և խոսում արտագաղթից
28.05.2013 | 16:43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր, Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին: «Տարածքային ամբողջականության հարցի վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի եղել և չի լինի ամենափոքր զիջում անգամ»,- ասել է Ալիևը: Նա Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տեղաշարժ չլինելու հարցում, ասելով, թե Հայաստանը մերժում է միջազգային իրավունքի նորմերը, չի հետևում Մինսկի խմբի հայտարարություններին, փորձում է որքան հնարավոր է երկար պահպանել ստատուս- քվոն և մոլորեցնել միջազգային հանրությանը: «Մենք նույնպես ուզում ենք պահպանել հրադադարի ռեժիմը, բայց միաժամանակ ուզում ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը: Մենք նույնպես ուզում ենք խաղաղություն: Այս իրավիճակը անտանելի է, Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Օկուպացիոն ուժերը պետք է հեռանան գրավյալ տարածքներից»:
Ալիևը նշել է, որ կա երկու ճանապարհ` ռազմական և խաղաղ: «Մենք երկու տարբերակին էլ պատրաստ ենք, մենք երբեք չենք բացառել ռազմական ճանապարհը»,- ասել է նա ու նշել, որ Ադրբեջանը ցանկացած ժամանակ ցանկացած գործողություն կարող է իրականացնել «գրավյալ տարածքներում»` վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերը ինքնապաշտպանության վերաբերյալ, սակայն շեշտելով նաև, թե դեռևս «ջանում են, որ հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով»:
Բայց այս ամենը դեռ ոչինչ, քանի որ կարելի է ընկալել իբրև սեփական ժողովրդի մոտ աքլորացող երկրի նախագահի խոսք, եթե, իհարկե անտեսենք այն հանգամանքը, թե ինչ ինտենսիվությամբ է Ադրբեջանը զինում սեփական բանակը: Նա անդրադարձել է այս օրերին մեզ համար ցավոտ հարցերից մեկին` արտագաղթին. «Ադրբեջանը պետք է շարունակի Հայաստանին մեկուսացման մեջ պահել բոլոր միջազգային նախագծերից, և այդ տակտիկան իր պտուղներն է տալիս: Ըստ Հայաստանի պաշտոնական վիճակագրության՝ ամեն տարի այդ երկիրը լքում է 80-100 հազար մարդ, և այդ երկրում ուժեղանում է դեպոպուլյացիայի միտումը, նկատվում է ժողովրդագրական ճգնաժամ: Այդ ճգնաժամը աստիճանաբար կխորանա, քանի որ որքան աշխատունակ մարդիկ հեռանում են, այնքան կրճատվում են տնտեսությունը վերածնելու հնարավորությունները»:
Ինչպես ասում են՝ իսկը ոխերիմ հարևանի անդրադարձ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ