ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Որտեղ Պաղեստին, այնտեղ` Իսրայել

Որտեղ Պաղեստին, այնտեղ` Իսրայել
27.05.2013 | 15:01

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է 4 միլիարդ դոլար ներդնել Պաղեստինի ինքնավարության տնտեսության զարգացման համար: Նա մանրամասնել է, որ այդ գումարները կծախսվեն զբոսաշրջության, շինարարության, էներգետիկ ոլորտներում և հաղորդակցության համակարգերում: Ծրագիրը նոր չէ, մշակվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի աջակցությամբ և պետք է 3 տարում պաղեստինյան տնտեսության 50 տոկոս աճ ապահովի: Քերին համաժողովում ընդգծել է, որ ծրագրի հաջողության պայմանը պաղեստինա-իսրայելյան հարաբերությունների զարգացումն է:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ