Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Այդպիսին է կյանքը

Այդպիսին է կյանքը
27.05.2013 | 03:09

«Կառավարությունը անպայման հրաժարական կտա, հարց է, թե երբ և ինչպես»,- հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա համարում է, որ կառավարության հրաժարականի մասին խոսակցություններ շատ կլինեն, «քանի որ ապրում ենք նոր ժամանակներում», խնդիրը քաղաքական դաշտին կհետաքրքրի այնքան, քանի դեռ կառավարությունն ու նախագահը իշխանության մաս են: Իր հրաժարականի մասին խոսակցությունները նրան չեն խանգարում աշխատել, բայց նախարարների համար դժվար է, ուստի Մեդվեդևը նրանց հորդորել է չջղաձգվել, քանի որ վաղ թե ուշ բոլորին էլ աշխատանքից ազատում են` այդպիսին է կյանքը:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ