Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Առաջադրվել է Վրաստանի չորրորդ նախագահի թեկնածուն

Առաջադրվել է Վրաստանի չորրորդ նախագահի թեկնածուն
16.05.2013 | 11:03

«Վրացական երազանքը» նախագահի թեկնածու է առաջադրել կրթության նախարար Գեորգի Մարգվելաշիլուն: 43-ամյա Մարգվելաշվիլու թեկնածությունն առաջադրել է անձամբ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին. «Մենք որոշեցինք աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրել Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունը: Սա միաձայն որոշում է, կարող եմ անգամ ասել, որ այլ թեկնածություններ չեն էլ քննարկվել, քանի որ Մարգվելաշվիլիի առաջադրումը իդեալական տարբերակ էր»: Հարցումների համաձայն` Վրաստանի բնակչության 58 տոկոստ պատրաստ է ընտրել ցանկացած մեկին, ում կառաջադրի վարչապետը, այնպես որ չորրորդ նախագահ դառնալու Գեորգի Մարգվելաշվիլու շանսերը մեծ են:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ