ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Իրանն ընդլայնում է գազի արտահանումը

Իրանն ընդլայնում է գազի արտահանումը
16.05.2013 | 11:00

Իրանյան Fars գործակալությունը տեղեկացնում է, որ առաջիկա տարիներին Իրանից գազի արտահանումը կգերազանցի տարեկան 10 միլիարդ դոլարը: Հիմա Իրանը տարեկան 3,5 միլիարդ դոլար է ստանում հարևան երկրներին գազի վաճառքից, մինչև 2014 թ. նախատեսվում է մեծացնել հարևան երկրներ, այդ թվում` Թուրքիա և Իրաք գազի արտահանումը` օրական 35 միլիոն խմ-ից մինչև 100 միլիոն: Իրանի բնական գազի պաշարները 29,1 տրիլիոն խորանարդ մետր են:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ