Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Պայթյուններ՝ Կարաչիում

Պայթյուններ՝ Կարաչիում
28.04.2013 | 14:05

Չորս մարդ է մահացել, մի քանի տասնյակը տուժել են Պակիստանի Կարաչի քաղաքում երեկ տեղի ունեցած պայթյուններից։ Պայթյուններից մեկը որոտացել հանրահավաքի ժամանակ։ Եվս մեկ ռումբ պայթել է ընդդիմադիր քաղաքական կուսակցության գրասենյակի մոտ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ երրորդ պայթյունը գրանցվել է շիաների մզկիթի մոտ։ Այս քաղաքում բռնությունների ալիքը մեկնարկել է համապետական ընտրություններից առաջ, որոնք տեղի են ունենալու մայիսի 11-ին։ Այս շաբաթ Կարաչիի տարբեր շրջաններում զոհվել է ավելի քան 20 մարդ։
Երեկ գրանցված պայթյունների պատասխանատվությունն առայժմ ոչ մի արմատական ուժ չի վերցրել իր վրա։ Ոստիկանությունը կասկածներ ունի, որ դրանց հետևում կանգնած է «Թալիբան» շարժումը։

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ