Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին

Որ Սպիտակ տունը մահակ չթափահարի մեր գլխին
21.04.2013 | 16:18

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012 թ.» տարեկան ընդհանուր զեկույցը:
Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանություն փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Զեկույցում նշված է նաև, որ դատարանները շարունակում են մնալ գործադիրի քաղաքական ճնշման տակ, ինչը հանգեցրել է մի շարք քաղաքական շարժառիթներ ունեցող դատական գործընթացների ու վճիռների: Խոսք կա նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում մահվան կասկածելի դեպքերի մասին: Զեկույցն անդրադարձել է նաև անցյալ տարի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպա Վահե Ավետյանի սպանությանն ու այս դեպքի հետ կապված դատաքննությանը:
«Քաղաքական բանտարկյալներ և ձերբակալվածներ» բաժնում զեկույցն անդրադարձել է ՀԱԿ ակտիվիստներ Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի, Տիգրան Առաքելյանի դատավճիռներին՝ հղում անելով Հայաստանի իրավապաշտպաններին և նշելով, որ դրանք ունեցել են քաղաքական շարժառիթներ:
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթասում» ստուգումների մեջ էլ է ԱՄՆ Պետդեպը քաղաքական շարժառիթներ նկատել:
Եթե մինչև վերջերս եվրոպական կառույցները հստակ չէին սահմանել, թե ովքեր են համարվում քաղաքական հալածյալ կամ քաղաքական շարժառիթներով հետապնդվողներ, ապա անցյալ տարվա հոկտեմբերին Եվրախորհուրդը սահմանեց այն չափորոշիչները, համաձայն որոնց՝ կարող է այս կամ այն անձը համարվել քաղաքական շարժառիթներով կալանավորված:
Ուզեն թե չուզեն՝ Հայաստանի իշխանությունները պետք է այս ամենից լուրջ հետևություններ անեն, որպեսզի ԱՄՆ Պետդեպի հաջորդ զեկույցում էլ անդրադարձ չլինի քաղաքական շարժառիթներով մարդկանց ազատությունից զրկելու դեպքերին, և Սպիտակ տունը հերթական անգամ մահակ չթափահարի մեր երկրի գլխին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ