«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արգենտինայում եռօրյա սուգ է

Արգենտինայում եռօրյա սուգ է
04.04.2013 | 11:17

Արգենտինայի կառավարությունը հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարել։ Ջրհեղեղից այստեղ մահացել է 54 մարդ։ Եղանակային անբարենպաստ պայմաններից առավելագույնը տուժել են մայրաքաղաք Բուենոս Այրեսը և Լա Պլատա քաղաքը։
Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի խոսքով՝ բնական աղետից ընդհանուր առմամբ տուժել է մոտ 350 հազար մարդ։ Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ սա վերջին 100 տարվա ընթացքում Արգենտինային պատուհասած ամենահզոր տարերքն է։

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ