Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ոչ դիվանագիտական պահվածք

Ոչ դիվանագիտական պահվածք
29.03.2013 | 01:07

Նախորդ օրը շատերին զարմացրեց Հայաստանում հավատարմագրված արևմտյան դիվանագիտական կորպուսի «ֆիդայական» պահվածքը, երբ արևմտյան «գուդ գայերով» հավաքվել, գնացել էին «Սիվիլիթասենց տուն»` պաշտպանելու իրենց նույնքան «գուդ գայ» (այս արտահայտությունը է՛լ ավելի «գուդ գայ»` «լավ տղա» Մեթյու Բրայզայինն է` հնչած Օսկանյանի հաշվով):
Փորձենք հասկանալ` ինչու այդպիսի հանկարծահասություն: Կոշտություն: Եթե անկեղծ` զոռբայություն: Այլ երկրի ներքին գործերին միջամտելու այսքան ակնհայտ փորձ: Այն էլ` ազգային անվտանգության մարմինների մակարդակում:
Կանխավ ասենք, որ խնդիրն Օսկանյանը չէ. գոնե մենք, ինչ նրա նկատմամբ հարուցվել է «փողերի լվացման» գործը, հավուր պատշաճի փորձել ենք որևէ կերպ չվնասել նրան` ընդհանուր մարդկային համակրանք ունենալով իր նկատմամբ:
Հարցն ամենևին Օսկանյանը չէ, այլ «Յուրոփ»-կորպուսի` դիվանագիտական-ժողովրդավարական «պահվածքը», որն առաջացնում է հարցեր:
ա. Ինչո՞ւ այդքան «խոր» անհանգստություն իրենք չարտահայտեցին ավելի վաղ կամ փոքր-ինչ ավելի ուշ, այլ հատկապես այս փուլում, երբ ակնհայտորեն տապալվում է իրենց թիվ երկու պրոյեկտը` Րաֆֆին (առաջինն Օսկանյանն էր), որն Ազատության հրապարակում բարոյական-քաղաքական մաշվածության է .ենթարկվում ոչ քաղաքական քայլի` հացադուլի պատճառով: Դրան հակառակ Սերժ Սարգսյանը երկու ոտքը դրել մեկ կոշիկի մեջ` չի զիջում, պնդում է իրենը, թե` լվացվի-բեղերդ էլի թրաշի, արի` նստենք-խոսենք, Րաֆֆի:
բ. Արդյո՞ք իրենք և կամ իրենց գործընկեր դիվանագետներն այդքան համերաշխ գնացին Ալիևի մոտ, երբ վերջինս ազատ էր արձակել մարդասպան Սաֆարովին: Այս ի՞նչ երկակի ստանդարտներ են ժողովրդավարական իրենց հայրենիքներում, որոնցից մենք օրինակ պետք է առնենք ու սովորենք, թե «լվացքի» գործը ո՞վ քննի մեր երկրում. Ավա՞գը, Պավլե՞ն, իրե՞նք, դատախազությունն ու ոստիկանությո՞ւնը, թե՞ ինչպես մենք հարմար կգտնենք:
գ. Արդյո՞ք իրենք այդքան հետևողական են Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատ խոսքի պահպանմամբ և տարածմամբ, և արդյո՞ք իրենց դիմած բավականին հայտնի, բայց դժվարության մեջ հայտնված լրատվամիջոցներին գեթ հինգ հարյուր դոլարով օգնել են: ՈՒնենք հազար ու մի օրինակ, որ` ոչ: Իրենք օգնում են բացառապես իրենց պրոյեկտներին, որոնք հարմար պահին պետք են, ու, ոնց տեսնում ենք, մի քիչ էլ անպետք են, որովհետև կա՛մ «լվացք» են անում, կա՛մ էլ «պրավալի» տանում արևմտյան սպասումներն ու գործընթացները:
Թե՞ «կորպուսը» ոտքը դեռ մինչև վերջ պեդալին չի դրել, ինչպես մնացած երկրներում, Մերձավոր Արևելքում, արդեն իսկ` Սիրիայում (ամենևին չեմ կասկածում, որ Սիրիայում արևմտյան փորձագետները շուտով քիմիական զենքի օգտագործում կհայտնաբերեն, ու ՆԱՏՕ-ն կներխուժի ժողովրդավարական արժեքներ «պաշտպանելու»):
դ. Ինչո՞վ բացատրել հատկապես «Սիվիլիթասի» նկատմամբ այդպիսի` «միլիոնների» հասնող հոգատարությունը: Չէ՞ որ խոսվում է, որ Րաֆֆու, այս ողջ անհնազանդությունների, այսօրվա բոլոր կարգի հեղափոխական «օջախների» հետևում երևում են հենց նույն «Սիվիլիթասի» «ականջները»:
Թե՞ «կորպուսին» ևս հասել է շշուկը, որ մինչև ԿԸՀ-ում ավագանու ընտրությունների համար քաղաքական ուժերի գրանցումը, հնարավոր է (մենք գոնե բացառում ենք)` տեղի ունենա Օսկանյանի ձերբակալություն:
Ինչն իսկապես ցանկալի «տեսարան» չէ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ