«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իսրայելը ներողություն է խնդրել Թուրքիայից

Իսրայելը ներողություն է խնդրել Թուրքիայից
23.03.2013 | 13:54

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Թուրքիայի հետ նորմալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Նա նաև ներողություն է խնդրել Թուրքիայից` Գազա մեկնող «Ազատության տորմիղ» նավի ծովային արգելափակման և դրա վրա հարձակման համար, ինչի հետևանքով 2010թ. հուլիսին 9 թուրք էր զոհվել: Թուրքիայի վարչապետի հետ հառախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն նշել է, որ ողբերգական սխալները նպատակադրված չէին։ Նա նաև խոստացել է զոհերի ընտանիքներին հատկացնել փոխհատուցում։
Նշենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններում առկա կիճիռների հարթումը սկսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` վերջերս Իսրայել կատարած այցից հետո:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ