Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Բա հետո՞

Բա հետո՞
16.03.2013 | 20:45

Ներքաղաքական մեռած կյանքում աշխուժություն մտցնողը շարունակում է մնալ հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որին այցելում, զորակցություն են հայտնում ինչպես ընդդիմադիր և իշխանամետ գործիչները, այնպես էլ՝ առանձին մտավորականներ: Կարելի է ասել, որ Րաֆֆին իր շուրջը ստեղծել է յուրօրինակ կոնսոլիդացիա՝ անկախ քաղաքական համակրանքներից ու շահերից: Եվ, ինչպես երկու տարի առաջ, այս անգամ էլ նրան այցելել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Միգուցե Սերժ Սարգսյանն էլ այցելի և մի երկու բառ փոխանակի հացադուլավոր թեկնածուի հետ: Բայց ի՞նչ է փոխվելու այդ ամենից հետո, բացի այն, որ հացադուլի նշված ժամկետը լրանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված է լինելու լքել Ազատության հրապարակը (վատ սցենարներ թույլ տվեք չկանխատեսել): Ի տարբերություն 2003 և 2008 թվականների, երբ ընդդիմությունն ուներ հետընտրական զարգացումները ղեկավարելու քաղաքական օրակարգ, այս անգամ ընդդիմության հասցեատերը մնացել է ժողովուրդը: Ո՞ր ժողովուրդը. մտավորակա՞նը, գյուղացի?ն, գործազու՞րկը, ուսանո՞ղը, դասախո՞սը, քաղաքաբնա՞կը, գործարա՞րը՝ չի հստակեցվում: Բայց եթե մի ամբողջ թիմով, կուսակցությունով չեն կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, հստակ պահանջներ առաջ քաշել, վերոնշյալ խավերը՝ առանձին-առանձին կամ միասին վերցրած, ի՞նչ պիտի անեն: Գարեգին Չուքասզյանը պահանջել է Ազատության հրապարակում ստեղծել սահմանադրական արդարադատության մարմին և ԿԸՀ, որը կլեգիտիմացնի Րաֆֆի Հովհաննիսյանին՝ որպես նախագահ: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասել էր, որ ինքը դեմ է պետության մեջ պետություն ստեղծելուն: Որքան իրարամերժ հայտարարություններ ասես՝ լսեցինք այս օրերին: Ու զավեշտն այն է, թե այդքան իրարամերժ գաղափարներ կրողներով, իրար հակասող հայտարարություններով ինչպե՞ս են ուզում գալ իշխանության:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ