Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ջուրը` կյանքի հաստատում

Ջուրը` կյանքի հաստատում
15.03.2013 | 12:12

Մարսի վրա ինչ-որ ժամանակ կյանք է եղել` մոլորակում եղել է խմելու ջուր, որը կյանքի գոյության բավարար պայման է, որովհետև բակտերիաների գոյության հնարավորություն է ստեղծում: Մարսի հողի նմուշներում հայտնաբերվել են ծծումբ, ազոտ, ջրածին, թթվածին, ֆոսֆոր, ածխածին` այս տարրեը ևս կյանքի գոյության համար շատ կարևոր են: Այժմ Curiosity մարսագնացը ուսումնասիրում է Գեյլի խառնարանի շրջակայքը, որտեղից վերցվել են հողի նմուշները, նախկինում այդ տարածքում գետ է եղել, բայց առայժմ կյանքի գոյության փաստեր չեն գտնվել:

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ