«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չինաստանը նոր ղեկավար ունի

Չինաստանը նոր ղեկավար ունի
14.03.2013 | 11:45

Սի Ցզինպինն ընտրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար։ Նրա թեկնածությունը հավանության է արժանացել 12-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 1-ին նստաշրջանում։ Միաժամանակ նա ընտրվել է Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ։ Այս կառույցը Չինաստանի ռազմական բարձրագույն մարմինն է։ Սի Ցզինպինն այս պաշտոնում փոխարինել է Խու Ցզինտաոյին։
2012թ. նոյեմբերին Չինաստանի կոմկուսի 18-րդ համագումարի արդյունքներով Սի Ցզինպինh ընտրվել էր կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար։

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ