«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մի գրկեք կանանց

Մի գրկեք կանանց
13.03.2013 | 11:39

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորության ժամանակ` ցավակցելով նրա մորը` գրկել է ուսերը: Թեհրանում իրենց նախագահի պահվածքը «չեն հասկացել», քանի որ հարիր չէ շարիաթի սկզբունքներին. իսլամ դավանող տղամարդը իրավունք չունի գրկել իր մերձավոր հարազատը չհանդիսացող կնոջ: «Երկրի ղեկավարի նման արարքը չի համապատասխանում իսլամի նորմերին։ Չպետք է թույլ տալ, որ նման բարքերը տարածվեն մեր երկրում»,-ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի համախոհ, մեջլիսի պատգամավոր Մուհամեդ Դեհգանը:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ