Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն Թուրքիային և Սիրիային զսպվածության կոչ է անում

ՄԱԿ-ի ԱԽ-ն Թուրքիային և Սիրիային զսպվածության կոչ է անում
05.10.2012 | 13:48

Անկարան և Դամասկոսը պետք է զսպվածություն ցուցաբերեն վերջին օրերին երկու երկրների միջև տեղի ունեցած միջադեպից հետո: Այդ մասին ասվում է երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայի կողմից թուրքական Աքչալա բնակավայրի հրետակոծումը` տեղի ունեցածի պատասխանատվությունը դնելով սիրիական բանակի վրա: ԱԽ անդամները պահանջել են Սիրիայի իշխանություններից` հարգել հարևան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Անվտանգության խորհուրդը որոշման նախագիծ ընդունելու վրա գրեթե մեկ օր է ծախսել: Ներկայացվել է որոշման երեք տեքստ, որոնցից մեկը` Ռուսաստանի պատվիրակության կողմից: Դրանցից մեկի վրա, որտեղ թուրքական բնակավայրի վրա հարձակումն անվանվել է «սպառնալիք աշխարհին և միջազգային անվտանգությանը», արգելք է դրվել Ռուսաստանի կողմից:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ