ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Վրաստանում խորհրդարան են ընտրում

Վրաստանում խորհրդարան են ընտրում
01.10.2012 | 12:23

Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Այս ընտրությունները բավականին մեծ նշանակություն ունեն, քանի որ արդեն մյուս տարի՝ նախագահական ընտրություններից հետո, խորհրդարանը և վարչապետն էապես ավելի մեծ լիազորություններ են ստանալու, քան նախագահը։
Սահմանադրական փոփոխությունները սահմանում են, որ կառավարությունը դառնալու է իշխանության գլխավոր մարմինը։ Նախագահը միայն առաջարկելու է վարչապետի թեկնածությունը, ընդ որում, այդ թեկնածությունը նախապես նրան է ներկայացնելու օրենսդիր մարմինը։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ ընտրողներին կոչ է արել քվեարկել սառը դատողությամբ։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ին կորոշվի՝ կարո՞ղ է արդյոք Վրաստանը պահպանել այն ազատությունը, որի համար պայքարել են շատ սերունդներ։ «Մենք երբեք այսքան մոտ չենք եղել Եվրոպային։ Եվ մեր թշնամին փորձում է մեզ հետ կանգնեցնել անկախության ճանապարհից»,- ասել է Սաակաշվիլին։
Ընդդիմադիրները նշում են երկրում մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք իրականացվում են Սաակաշվիլու վերահսկողության տակ գտնվող ինստիտուտների կողմից։
Նշենք, որ Սաակաշվիլուն սատարող կառավարող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնական մրցակիցը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կոալիցիան է։

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ