Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Իրաքի կառավարությունը ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նպատակ ունի ուսումնասիրելու Հայաստանի փորձը

Իրաքի կառավարությունը ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նպատակ ունի ուսումնասիրելու Հայաստանի փորձը
06.09.2012 | 18:27

Երեկ երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի գյուղատնտեսության նախարար Իզ ադ Դին Աբդ Ալլահ Հուսայինին: Հանդիպման ժամանակ խոսելով երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված փոխադարձ հարգանքի ու բարեկամության մասին, նախարարները միաժամանակ անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության սերտացման և խորացման անհրաժեշտության հարցերին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է առաջարկել Հայաստանից Իրաք արտահանել թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային և ոչ հանքային ջրեր, բնական հյութեր, բանջարեղենային պահածոներ, ինչպես նաև կենդանի ոչխարներ, բուրդ, ձկնեղեն: Իրաքի նախարարը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու նշված համագործակցությանը` շեշտելով, որ այն հնարավորություն կտա բացահայտելու նոր շուկաներ, քանի որ հեռավորության տեսակետից երկրներն ունեն բավականին շահեկան դիրք:
Ներկայացնելով Իրաքի ներկայիս գյուղատնտեսության վիճակը` ադ Հուսայինը փաստել է, որ ներկայումս երկրում վերականգնվում են ոռոգման համակարգերը, կառուցվում են նոր գյուղական բնակավայրեր, գյուղացիներին տրվում են արտոնություններ` ինչպես հողերի վարձակալման, այնպես էլ ֆինանսական և նյութատեխնիկական աջակցության ձևով: «Երկրի կառավարության որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի ներդնելու ժամանակակից տեխնոլոգիաներ, և այդ ուղղությամբ համագործակցելու և ուսումնասիրելու Հայաստանի փորձը»,- տեղեկացրել է Իրաքի նախարարը:
Փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, ուսուցման հարցերում համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելու և այն արդյունավետ դարձնելու նպատակով Ս. Կարապետյանն առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում մշակել համապատասխան համաձայնագրի նախագիծ` հետագայում երկկողմ շահագրգիռ քննարկումների ներկայացնելու նպատակով:
Իրաքի գյուղատնտեսության նախարարն ընդունել է նշված համաձայնագրի պատրաստման և ստորագրման ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջարկը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ