17.09.2023|
18:04
Ֆրանսիացիների կայսր Նապոլեոնը (ի դեպ, Նապոլեոնը Ֆրանսիայի կայսր չի եղել՝ Ֆրանսիան պահպանվեց որպես հանրապետություն 1804-ից հետո, բայց կայսրի գլխավորությամբ, ուստի նա համարվում էր «ֆրանսիացիների կայսր») 1807-ին հանդիպեց մի գեղեցիկ կնոջ՝ լեհ ազնվական Մարիցիա (Մարիա) Վալևսկայային։ Հավանեց դրան։ Իսկ լեհ արիստոկրատները դրա մարդուն ասացին, որ հանուն ազգի և պետականության վերականգնման պանի Մարիցիան պիտի գնա ֆրանսիացիների կայսեր մոտ (մինչ այդ Լեհաստանը բաժանված էր Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև)։ Մարդը համաձայնեց։ Մարիցիան գնաց, մի քանի շաբաթ ինչ-որ մի դղյակում ապրեց Նապոլեոնի հետ, հետո տղա ունեցավ նրանից, և այս բազում դրամատիկ սեռական ակտերի արդյունքում լեհական պետությունը վերածնվեց՝ Վարշավայի հերցոգություն անվան ներքո։ Սկզբում 102 հազար քառակուսի կիլոմետր տարածք ուներ, հետո Նապոլեոնը այն դարձրեց 150 հազար, բնականաբար, պանի Մարիցիայի խնդրանքով։