05.05.2015|
00:29
Այն բանից հետո, երբ Պեկինն ու Երևանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Չինական Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ու խորացման մասին» հռչակագիրը, և լուրջ նախադրյալներ ի հայտ եկան երկու երկրների հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի, նպատակահարմար է դառնում պատմել մեր երկրի համար առավել հեռանկարային չինական նվաճումների, տնտեսական և տեխնոլոգիական ճեղքումների մասին, որոնք հաջողությամբ կարող են կիրառություն գտնել Հայաստանում։ Եվ ակնհայտ է, որ թունելների կառուցման գործում չինացիների ունեցած հսկայական փորձը կարող է շատ օգտակար լինել լեռնային Հայաստանի համար։