26.01.2016|
01:06
Մեր ժամանակներում, իհարկե, դամբարան կառուցելու իմաստը շատ է փոխվել, բայց հազիվ թե ավելի ճշտվել է: Եգիպտոսի փարավոնները գահակալության հաջորդ օրվանից սկսում էին իրենց դամբարանը կառուցել, նրանք, որ հռչակված էին անմահ, կառուցում էին դամբարանը՝ երկրի այդ պահին ունեցած հզորության հանգույն՝ հեռու ու մոտիկ թշնամիներին ցույց տալու՝ Եգիպտոսը կա, ու Եգիպտոսը հավերժ է, հարուստ է, խելոք է, խորհրդավոր է, ի վերջո՝ անմահ է: