19.04.2016|
00:13
Արցախա-ադրբեջանական ռազմաճակատներում տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են մնալ վերլուծական շատ կենտրոնների ուշադրության կենտրոնում, ու թեև հիմնականում ապահովված է գլխավոր գործող կողմերի հետ կապված տեղեկատվական ընդգրկումը, այդուամենայնիվ, մի տեսակ քսաներորդ պլանում են մնացել այն իրադարձությունները, որոնք շատերի հիշողության մեջ արթնացրել են կապը Արցախի խնդրի և հարևան Իրանի հետ: