31.01.2020|
11:30
Վլադիմիր Պուտինի ամանորյա անակնկալ ծավալուն նախաձեռնությունները՝ կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը, պառլամենտի և պետխորհրդի լիազորությունների ընդլայնումը, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն, աննախադեպ աշխուժացրին ռուս քաղաքականագիտական-փորձագիտական միտքը, առաջ բերելով բազմաթիվ վերլուծություններ, վարկածներ, կանխատեսումներ, հետևություններ: